Կնոջ սպանության մեջ մեղադրվողի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բանտարկություն
Կնոջ սպանության մեջ մեղադրվողի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բանտարկություն

Թբիլիսիի քաղաքային դատարանը, Վարկեթիլիում հղի կնոջ սպանության մեղադրանքով կալանավորված Գոգա Գզիրիշվիլիին որպես խափանման միջոց սահմանել է բանտարկություն։

Նիստում մեղադրող կողմը պահանջեց կիրառել խափանման միջոցը՝ կալանավորումը։ Դատախազի խոսքով՝ մեղադրյալի կողմից վտանգներ են եղել թաքնվելու, ապացույցները ոչնչացնելու և հանցագործությունը կրկին կատարելու մեջ։ Պաշտպանական կողմը համաձայնեց դատախազի միջնորդությանը։

Նիստում իր դիրքորոշումը հայտնել է ամբաստանյալ Գոգա Գզիրիշվիլին։

«Հենց վերլուծեցի արածս, անմիջապես զանգահարեցի ոստիկանություն ու բերեցի ոստիկանությանը ինձ մոտ: Վատ եմ»,- ասել է մեղադրյալը։

Գործի նախաքննական նիստը նշանակվել է փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին։

Հետաքննության հաղորդմամբ, դեկտեմբերի 22-ին Թբիլիսիում, մեղադրյալ Գոգա Գզիրիշվիլին կանխամտածված սպանելու նպատակով, դանակով հղի կնոջը՝ Կետա Կեպուլաձեին մարմնի տարբեր մասերում հասցրել է մոտ երեսուն վնասվածք։ Ստացած վնասվածքների հետևանքով կինը տեղում մահացել է։