Ռուսթավի քաղաքային դատարանն ամբողջությամբ ընդունել է դատախազության ներկայացրած ապացույցները և ամբաստանյալին մեղավոր է ճանաչել Բոլնիսիում առանձնակի դաժանությամբ կնոջ դիտավորությամբ սպանության մեջ։
Դատախազության տվյալներով՝ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները ապացուցել են, որ 2023 թվականի սեպտեմբերի 26-ին Բոլնիսիում ամբաստանյալը անչափահաս երեխաների ներկայությամբ խանդի և վրեժխնդրության դրդապատճառներով դանակով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել կնոջը:
Նրանց հաղորդմամբ՝ ստացած վնասվածքների հետեւանքով կինը տեղում մահացել է։ Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են սեպտեմբերի 30-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել 11-րդ Պրիմա հոդվածի «թ», «կ» և «մ» ենթաբաժիններով, 109-րդ հոդվածով (ընտանիքի անդամին դիտավորությամբ առանձնակի դաժանությամբ սպանել): Դատարանը մեղադրյալին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և որպես պատժի ձև և միջոց նշանակել ցմահ ազատազրկում։