Կլոպը Բուֆոնին քաշում է «Լիվերպուլ»
Կլոպը Բուֆոնին քաշում է «Լիվերպուլ»

Հայտնի է դարձել, որ Տուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հատուկ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարելու է մարզական կարիերան ավարտելու մասին, սակայն Mediaset-ի լրատվությամբ, 40 ամյա դարպասապահը պատրաստվում է մնալ ֆուտբոլում ևս մեկ տարով, սակայն ոչ  Իտալիայում և ոչ Յուվենթուսի կազմում: Պատճառը Լիվերպուլի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն է, որը խնդրում է, որ իտալացի ֆուտբոլիստը մեկ տարով հանդես գա իրենց թիմում:

Ինչպես պարզվում է, «Լիվերպուլը» պատրաստ է Բուֆոնին առաջարկել մեկամյա պայմանագիր և թիմում հիմնական դարպասապահի տեղը: