Կլինիկական օրդինատուրայի ծրագրի շրջանակում Առողջապահության նախարարությունը կֆինանսավորի շուրջ 150 ուսանողի ուսումը արտերկրում
Օրդինատուրայի ծրագրի շրջանակներում Առողջապահության նախարարությունը կֆինանսավորի արտերկրում 150 ուսանողների ուսումը, կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլին։
Ազարաշվիլիի խոսքով, ծրագրի բյուջեն առաջին փուլում կկազմի մոտ 10 մլն լարի, որը ներառում է դասավանդման և կեցության բոլոր ծախսերը։
«Ուզում եմ պատմել մի շատ կարեւոր նախագծի մասին. Խոսքը վերաբերում է ընդհանրապես պետական կլինիկաներում աշխատողների որակավորման մակարդակի բարձրացմանը, ինչը ենթադրում է հաջողակ ուսանողների ընտրություն։ Նախարարության բյուջեով առաջիկա երկու-երեք տարում արտերկրում կապահովենք 100-ից 150 ուսանողի ուղարկումը։ Նրանց բնակության ծախսերն ամբողջությամբ կֆինանսավորվեն։ Երկու-երեք տարի հետո երկիրը կունենա շատ լուրջ բժշկական ակտիվ՝ ի դեմս այնտեղից վերադարձած ուսանողների, որոնց մենք երաշխավորված աշխատանք կառաջարկենք պետական բժշկական կլինիկաներում։ Առաջին փուլում ծրագրի բյուջեն կկազմի մոտ 10 մլն լարի, որը ներառում է այնտեղ ուսման և ապրելու բոլոր ծախսերը։ Յուրաքանչյուր ուսանողի համար օրդինատուրայի ծրագիրը կլինի 18-ից 24 ամիս»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։