Կլինեի կողմ, որ ամենաահավոր պատիժը սահմանեինք կանանց նկատմամբ բռնության համար. Կվիրիկաշվիլի

Ես կլինեի կողմ, որ ամենաահավոր պատիժը սահմանեինք կանանց նկատմամբ բռնության համար,- այս հայտարարությունը արել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ խորհրդարանի արտահերթ նիստին խոսքով ելույթ ունենալիս:

Կվիրիկաշվիլին հայտարարում է, որ կանանց նկատմամբ բռնության տեսանկյունից ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան արել է որոշ քայլեր, սակայն վարչապետը համարում է, որ այս ուղղությամբ արդյունք չունենք:

 

«Ես կլինեի կողմ, որ ամենաահավոր պատիժ սահմանեինք կանանց նկատմամբ բռնության համար: Կանանց նկատմամբ բռնության տեսանկյունից ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան արել է որոշ քայլեր, սակայն այս ուղղությամբ արդյունք չունենք»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: