Կլաուդիա Շեյնբաում - Իրանի հավաքականը կմնա Մեքսիկայում Աշխարհի առաջնության ժամանակ
Իրանի հավաքականը կմնա Մեքսիկայում Աշխարհի առաջնության ժամանակ։ Սա հայտնի դարձավ Մեքսիկայի նախագահի հայտարարությունից հետո։
Ինչպես նշեց Կլաուդիա Շեյնբաումը, ԱՄՆ կառավարության մերժումից հետո ՖԻՖԱ-ն դիմեց Մեքսիկային՝ խնդրելով թույլ տալ Իրանի հավաքականին մնալ Մեքսիկայում, որին նրանք համաձայնեցին։
«Մենք որևէ պատճառ չունենք արգելելու նրանց մնալ Մեքսիկայում», – ասաց Շեյնբաումը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի Աշխարհի առաջնությունը հյուրընկալում են ԱՄՆ-ն, Կանադան և Մեքսիկան։