Կիզիլաջլոյի 74-րդ ընտրատեղամասում ֆիզիկական բախում է տեղի ունեցել: Ականատեսները պատմում են, որ ընտրատեղամաս են եկել «Ազգային շարժման» ներկայացուցիչներ և փորձել սադրանք ստեղծել։ Ըստ իրենց իսկ հայտարարության՝ արցունքաբեր գազ են կիրառել թե՛ ընտրական տեղամասում, թե՛ ներսում, թե՛ տեղամասի տարածքում՝ բակում։
Միջադեպը լրատվամիջոցներին մեկնաբանել է «Ազգային շարժման» ներկայացուցիչ Գիորգի Մումլաձեն, ով պարզաբանել է, թե ինչի հետ է կապված ընտրատեղամասում առճակատման սկիզբը։
«Կոնկրետ դիտորդին, որը կազմակերպությունից էր՝ «Իմ ձայնը Եվրամիությանը դուրս են շպրտել թաղամասից։ Եկանք պարզելու, թե ինչ է կատարվում։ Դրանից հետո ծեծկռտուք սկսվեց, հարձակվեցին մեզ վրա։ Մի բանդա հարձակվել է մեզ վրա»,- ասել է Գիորգի Մումլաձեն։
Միաժամանակ, անմիջապես տարածքում գտնվողներից մեկն ասում է, որ «Ազգային շարժման» ներկայացուցիչները տարածք են եկել գազի բալոններով: «Այս մարդիկ «նացիստներ» էին։ Գազի բալոններով են եկել»։
Ինչպես տեղից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, տարածքում իսկապես գազի բալոններ են հայտնաբերվել։
Ոստիկանների ժամանելուց հետո իրավիճակը հանդարտվել է։