Կիտ Քելոգ. Ուկրաինայի և Ռուսաստանի կորուստները զոհվածների և վիրավորների քանակով կազմում են 1.2 միլիոն, ինչը գերազանցում է Երկրորդ համաշխարհային պատերազմի կորուստներին, Թրամփը ճիշտ է, պետք է դադարեցնենք այս սպանությունները
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիտ Քելոգի հայտարարությամբ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի կորուստները պատերազմում զոհվածների և վիրավորների թվով արդեն գերազանցել են Երկրորդ համաշխարհային պատերազմում եղած կորուստներին։
Քելոգի խոսքով՝ սա պետք է դադարեցվի։
«Նախագահ Թրամփը ճիշտ է, մենք պետք է դադարեցնենք այս սպանությունները։ Երբ նայում եք թվերին, սա զանգվածային սպանություն է։ Երկու կողմի կորուստները արդեն կազմում են 1.2 միլիոն։ Սա պարզապես սարսափելի է և գերազանցում է Երկրորդ համաշխարհային պատերազմի կորուստները», – հայտարարել է Քելոգը։