Կիրիլ Դմիտրիև. Ուկրաինային ֆինանսավորելու համար ռուսական ակտիվներն օգտագործելու անօրինական ծրագրի մերժումը մեծ հարված է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավորած պատերազմ հրահրողներին
Կիրիլ Դմիտրիև. Ուկրաինային ֆինանսավորելու համար ռուսական ակտիվներն օգտագործելու անօրինական ծրագրի մերժումը մեծ հարված է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավորած պատերազմ հրահրողներին

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Եվրոպական միության կողմից Ուկրաինայի ֆինանսավորման նպատակով ռուսական ակտիվների օգտագործման «ապօրինի ծրագրից» հրաժարումը լուրջ հարված էր պատերազմի կողմնակիցներին՝ ԵՄ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ։

Դմիտրիևի խոսքով՝ սա հարված էր Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Ֆրիդրիխ Մերցին, Կիր Ստարմերին և բոլոր այն գործիչներին, որոնք կողմ էին Ռուսաստանի ակտիվների օգտագործմամբ Ուկրաինայի ֆինանսավորմանը։

«Մեծ հարված էր հասցվել Եվրամիությունում պատերազմին կողմ կանգնածներին, որոնց գլխավորում էր Ուրսուլա։ ԵՄ-ում ողջամտության ձայները կանխեցին ռուսական ակտիվների ապօրինի օգտագործումը Ուկրաինայի ֆինանսավորման նպատակով։ Օրենքն ու ողջախոհությունը դեռ հաղթում են։ Նրանք ասում էին՝ այլընտրանք չկա, բայց պարզվում է՝ կա։ Ամբողջ աշխարհը տեսավ, որ դուք չկարողացաք վախեցնել մյուսներին ու ստիպել խախտել օրենքը», – գրել է Դմիտրիևը։

Նրա խոսքով՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Ֆրիդրիխ Մերցը չկարողացան անցկացնել ռուսական ակտիվների ապօրինի օգտագործման քայլը և հիմա պետք է հրաժարական տան։

«Ուրսուլան և Մերցը փորձում են ցույց տալ միասնություն, բայց նրանք պետք է հրաժարական տան։ Նրանք ծախսեցին իրենց ամբողջ քաղաքական կապիտալը, խոստացան արդյունքներ, բայց կրել են ցուցադրական պարտություն։ Նրանք պետք է հեռանան», – գրել է Դմիտրիևը։