Կիրիլ Բուդանով. Եվրոպական երկրները պետք է պատրաստ լինեն ռուսական հարձակմանը արդեն 2027 թվականին
Կիրիլ Բուդանով. Եվրոպական երկրները պետք է պատրաստ լինեն ռուսական հարձակմանը արդեն 2027 թվականին

Եվրոպական երկրները պետք է արդեն 2027 թվականին պատրաստ լինեն Ռուսաստանի հարձակմանը, — հայտարարել է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը նախատեսում էր գործողությունների մեկնարկը 2030 թվականին, սակայն այժմ ծրագրերը վերանայվել են, և հարձակումը ծրագրվում է 2027 թվականին։

Բուդանովի կարծիքով՝ Ռուսաստանը նախատեսում է օկուպացնել Բալթյան երկրները, իսկ Լեհաստանը դիտարկվում է «միայն հարվածների համար՝ առանց նվաճման, որպես ռազմական արշավի թիրախ»։

«Հիմնական ծրագրի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը պետք է պատրաստ լիներ գործողությունների մեկնարկին 2030 թվականին։ Այժմ ծրագրերը փոփոխվել են և տեղափոխվել են մինչև 2027 թվականը։ Կայսրության զարգացման համար, քանի որ նրանք իրենց կայսրություն են համարում, միշտ անհրաժեշտ է ինչ-որ ուղղությամբ շարժվել՝ ազդեցությունն ու տարածքը ընդլայնելու համար։ Հյուսիսում միայն Հյուսիսային սառուցյալ օվկիանոսն է, իսկ հետո՝ Ամերիկան։ Սա տարբերակ չէ, քանի որ դա ցավոտ կլիներ։ Արևելքում Խաղաղ օվկիանոսն է, հետո կրկին Ամերիկան․ պատասխանն նույնն է։ Հարավում Չինաստանն է, ինչը կործանարար կլիներ։ Մնում է միայն Արևմուտքը, որը, նրանց կարծիքով, «գեր կուշտ», «հիվանդ», «թույլ» և «անվճռական» է», — հայտարարել է Բուդանովը։