Կիրիլ Բուդանով. Ես չեմ կիսում այն կարծիքը, որ պատերազմը երկար է տևելու, Ռուսաստանը երկար չի դիմանա ֆիզիկապես
Պատերազմը երկար չի տևի, Ռուսաստանը ֆիզիկապես երկար չի դիմանա դրան,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության վարչության պետ Կիրիլ Բուդանովը։
«Ես չեմ կիսում այն կարծիքը, որ երկար պատերազմ է լինելու։ Սա իմ անձնական կարծիքն է՝ հիմնված մեր ունեցած տվյալների վերլուծության վրա, առաջին հերթին՝ հակառակորդի մասին»,- ասել է Բուդանովը։
Սակայն, ըստ Բուդանովի, յուրաքանչյուրն ունի իր «երկարաժամկետ» պլանը, իսկ Ռուսաստանի հետ պատերազմը կարող է տեւել եւս վեց ամիս կամ մեկ տարի, իսկ ոմանց համար դա երկար ժամանակ է։
«Եթե դուք խոսում եք կես տարվա, յոթ ամսվա, մոտ մեկ տարվա մասին և կարծում եք, որ սա երկար ժամանակաշրջան է, ապա պարզ է, որ դուք ճիշտ կլինեք», – ասաց Բուդանովը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը կշարունակեն մարտերը նույնիսկ ձմռանը։