Կիրիլ Բուդանով - Ուկրաինայի նախագահի խնդիրն է պատերազմը հնարավորինս արագ ավարտել, ցանկալի է՝ մինչև ձմռան սկսվելը
Ուկրաինայի նախագահի խնդիրն է պատերազմը հնարավորինս արագ ավարտել, ցանկալի է՝ մինչև ձմեռ,- ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը։
«Անվտանգության ճարտարապետություն 2026» անվտանգության ֆորումում ելույթ ունենալով՝ Բուդանովը նշել է, որ կառավարության գլխավոր նպատակը ռազմական գործողությունները հնարավորինս շուտ դադարեցնելն է։
«Սա նախագահի խնդիրն է՝ փորձել այս պատերազմը հնարավորինս արագ ավարտել։ Ցանկալի է, որ դա տեղի ունենա մինչև ձմեռ։ Որպես նախագահի աշխատակազմի ղեկավար՝ ես ամեն ինչ կանեմ նախագահի կողմից սահմանված նպատակին հասնելու համար։ Այս նպատակը բացարձակապես ճիշտ է, ժամանակին և լավ մտածված», – ասել է Բուդանովը։
Բուդանովի խոսքով՝ Ուկրաինան բավարար հնարավորություններ ունի այս նպատակին հասնելու համար, չնայած նա չի բացառել այն հնարավորությունը, որ Ռուսաստանը կհրաժարվի համաձայնագրերից։
Բացի այդ, նրա գնահատմամբ, արդեն իսկ կան «ռազմական գործողությունների դադարեցման իրական նշաններ»։