Կիրիլ Բուդանով – «1000/1000 ձևաչափով» գերիների փոխանակումը, ամենայն հավանականությամբ, կկայանա հաջորդ շաբաթ

17:10, 17.05.2025

Ռուսաստանի հետ «1000/1000 բանաձևով» գերիների փոխանակումը, ամենայն հավանականությամբ, կկայանա հաջորդ շաբաթ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմական հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։

«Հույս ունեմ, որ դա տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Դուք հասկանում եք՝ կլինի փոխանակում, այսպես ասած, ում հնարավոր կլինի վերադարձնել, նրան էլ կվերադարձնենք», – նշել է Բուդանովը։

Մինչ այդ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարել էր, որ Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել գերիների փոխանակման շուրջ՝ «1000/1000» ձևաչափով։

Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման հնարավորությունը։

Նմանատիպ