Կիրիակոս Միցոտակիս. Հունական ուժեղ ձայնը և ներկայացվածությունը Եվրախորհրդարանում շատ կարևոր է
Կիրիակոս Միցոտակիս. Հունական ուժեղ ձայնը և ներկայացվածությունը Եվրախորհրդարանում շատ կարևոր է

Հունական ուժեղ ձայնն ու ներկայացվածությունը Եվրախորհրդարանում վճռորոշ նշանակություն ունեն, ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Քվեարկությունից հետո Միցոտակիսը քաղաքացիներին հորդորել է քվեարկել Եվրախորհրդարանի ընտրություններին։

«Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ ընտրությունները ժողովրդավարության տոն են, և որքան մեծ լինի մասնակցությունը, այնքան ավելի ամուր կլինեն մեր ժողովրդավարական արժեքները»,- ասել է Միցոտակիսը։

Հունաստանի վարչապետի խոսքով, առաջիկա հինգ տարում Եվրամիությունում կընդունվեն կարևոր որոշումներ, և շատ կարևոր է, որ Հունաստանն ունենա լավագույն ներկայացուցչությունը։

«Եվրախորհրդարանի ընտրությունները առանձնահատուկ նշանակություն ունեն։ Առաջիկա հինգ տարիներին Եվրոպայում շատ կարեւոր որոշումներ կկայացվեն։ Հունական ուժեղ ձայնն ու ներկայացվածությունը Եվրախորհրդարանում շատ կարևոր է: Դա Հունաստանին թույլ կտա ամրապնդել իր շահերը Եվրոպայում։ Մենք հարգում ենք այն քաղաքացիներին, ովքեր մասնակցում են այս ժողովրդավարական գործընթացին՝ իրենց տեսակետներն արտահայտելու համար»,- ասել է Միցոտակիսը։

Հիշեցնենք, որ այսօր կավարտվեն Եվրախորհրդարանի ընտրությունները։ Եվրամիության քաղաքացիներն ընտրում են 720 խորհրդարանականների, որոնք ներկայացնում են անդամ երկրները երկրի բնակչության թվին համամասնորեն։