Կիրբալի գյուղի մոտակայքում ռուս զինվորականների կողմից առեւանգվել է Վրաստանի քաղաքացի
Կիրբալի գյուղի մոտակայքում ռուս զինվորականների կողմից առեւանգվել է Վրաստանի քաղաքացի Զուրաբ Դաթիաշվիլին:
Տեղեկությունը հաստատում է Պետական անվտանգության ծառայությունը:
«Պետական անվտանգության ծառայությունը հաստատում է Վրաստանի քաղաքացու ապօրինի ձերբակալման փաստը օկուպացված տարածքի Կիրբալի գյուղի մոտ: Այս կապակցությամբ ակտիվացվել է թեժ գիծը, իրազեկվել է Եվրամիության դիտորդական առաքելությունը», – ասացին ՊԱԾ-ից: