Կիր Սթարմեր. Մենք պետք է կենտրոնանանք Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության վրա, ինչը բոլորիս ցանկությունն է, Ռուսաստանի դիրքորոշումը ինձ չի զարմացնում, նախաձեռնությունն անցել է նրանց, և ճնշումը պետք է գործադրվի հենց այս ուղղությամբ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը հայտարարում է, որ իրեն չի զարմացնում Ռուսաստանի դիրքորոշումը, որը մերժում է հրադադարը։
Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, իսկ Ուկրաինայի նկատմամբ պետք է ապահովել անվտանգության երաշխիքներ։
«Առաջին հերթին, մենք պետք է կենտրոնանանք Ուկրաինայում երկարաժամկետ և ապահով խաղաղության հաստատման վրա, ինչը բոլորիս ցանկությունն է։ Չեմ զարմանում Ռուսաստանի այս դիրքորոշմամբ. նրանք միշտ բավականին հստակ արտահայտվել են։ Կարծում եմ, որ երեքշաբթի որոշակի առաջընթաց տեսանք։ Հիմա նախաձեռնությունն անցել է Ռուսաստանին, և ճնշումը պետք է հենց այս ուղղությամբ գործադրվի։ Սա լավ է, քանի որ Ռուսաստանը ագրեսոր պետություն է։ Ռուսաստանը այն երկիրն է, որտեղ նախկինում եղել են գործարքներ և համաձայնագրեր, որոնք այն չի կատարել։ Մենք գիտենք, որ Պուտինը ունի հավակնություններ, որոնք գրեթե անթաքույց են», – հայտարարել է Սթարմերը։