Կիր Սթարմեր – Լոնդոնում եվրոպացի բարձրաստիճան զինվորականները կհավաքվեն և կքննարկեն Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հնարավոր խաղաղ համաձայնագրի ապահովման ծրագիրը

18:45, 15.03.2025

Առաջիկա օրերին Լոնդոնում եվրոպացի բարձրագույն զինվորականները կհավաքվեն և կքննարկեն Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հնարավոր խաղաղ համաձայնագրի ապահովման ծրագիրը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը այսօր կայացած այսպես կոչված «Ցանկացողների կոալիցիայի» անդամ երկրների ղեկավարների հանդիպումից հետո։

Բանակցությունները կայացել են հեռահար ձևաչափով։

Քիր Սթարմերի խոսքով՝ «Ցանկացողների կոալիցիան» այժմ նույնքան կարևոր է, որքան երբևէ։

«Մենք համաձայնության եկանք, որ կավելացնենք ճնշումը Ռուսաստանի վրա, կշարունակենք Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը և կխստացնենք սահմանափակումները Ռուսաստանի տնտեսության նկատմամբ, որպեսզի թուլացնենք Պուտինի ռազմական մեքենան և նրան բերենք բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը։

Նրա խոսքով՝ երկրները համաձայնեցրել են արագացնել գործնական աշխատանքը հնարավոր խաղաղության համաձայնագրի ապահովման համար։

«Մենք այժմ անցնում ենք գործնական փուլին։ Մեր զինվորական պաշտոնյաները կհավաքվեն մարտի 20-ին այստեղ՝ Միացյալ Թագավորությունում, որպեսզի ներկայացնեն ամուր ծրագիր խաղաղության համաձայնագրի ամրապնդման և Ուկրաինայի ապագա անվտանգության ապահովման համար։ Նախագահ Թրամփը Պուտինին առաջարկել է ճանապարհ երկարատև խաղաղության ուղղությամբ։ Այժմ մենք պետք է դա վերածենք իրականության։ Այժմ պահն է շարժվելու դեպի այն արդյունքը, որը ցանկանում ենք տեսնել՝ դադարեցնել սպանությունները և հասնել արդար ու կայուն խաղաղության Ուկրաինայում, ինչպես նաև երկարատև անվտանգության բոլորիս համար»,- հայտարարել է Քիր Սթարմերը։

Նմանատիպ