Կիր Սթարմեր - Դանիան ՆԱՏՕ-ի դաշնակից է, և կարևոր է, որ Գրենլանդիայի ապագան որոշեն Դանիան և Գրենլանդիան
Կիր Սթարմեր - Դանիան ՆԱՏՕ-ի դաշնակից է, և կարևոր է, որ Գրենլանդիայի ապագան որոշեն Դանիան և Գրենլանդիան

Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը նշում է, որ Գրենլանդիայի ապագան կախված է Դանիայից և Գրենլանդիայից:

«Ես համաձայն եմ Դանիայի վարչապետի հետ, և նա ճիշտ է Գրենլանդիայի ապագայի վերաբերյալ: Գրենլանդիան և Դանիայի Թագավորությունը պետք է որոշեն Գրենլանդիայի ապագան: Դանիան ՆԱՏՕ-ի դաշնակից է, և կարևոր է, որ Գրենլանդիայի ապագան որոշեն Դանիան և Գրենլանդիան», – ասաց Սթարմերը։

Հարցին, թե արդյոք նա կասեր նախագահ Թրամփին՝ «ձեռքերը հեռու պահեք Գրենլանդիայից», Սթարմերը պատասխանեց. «Այո»։

Ձեր տեղեկության համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Միացյալ Նահանգները Գրենլանդիային կարիք ունի իր սեփական ազգային անվտանգության համար։

Դանիային աջակցել են եվրոպական երկրների մեծ մասը։