Կիպրոսի Հանրապետությունում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը, որից հետո կորոշվի պետության նոր ղեկավարը: Տեղական ժամանակով ժամը 07:00-ին երկրում ավելի քան 1000 ընտրատեղամաս է բացվել:
Քանի որ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուներից ոչ մեկին առաջին փուլում չի հաջողվել հաղթահարել 50 տոկոսանոց շեմը, երկրորդը փուլին մասնակցում է առավելագույն թվով ձայներ ստացած երկու թեկնածու: Նրանց թվում են երկրի ներկայիս նախագահ Նիկոս Անաստասիադիսը, ում առաջին փուլում հաջողվել էր հավաքել ընտրողների ձայների 35.5 տոկոսը, և կղզու հիմնական ընդդիմադիր կուսակցության կողմից սատարվող թեկնածու Ստավրոս Մալասը, որի օգտին քվեարկել է ընտրողների 30.25 տոկոսը:
Կիպրոսի ընտրական հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ նախագահական ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 18 տարին լրացած Կիպրոսի Հանրապետության մոտ 550 հազար քաղաքացի: Առաջին արդյունքները հայտնի կդառնան տեղական ժամանակով ժամը 18:30-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan