Կիպրոսում կառուցվելու է վրացական տաճար,-այս մասին հայտարարել է Կիպրոսի հանրապետության խորհրդարանի նախագահը Թբիլիսիում, Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո: Դիմիտրիս Սիլուրիսի պարզաբանմամբ, այն վայրի մոտ, որտեղ կառուցվելու է տաճարը, մինչև օրս պահպանվել են վրացական եկեղեցու փլատակները:
«Կիպրոսում, գեղատեսիլ վայրում կառուցվելու է վրացական տաճար: Այնտեղ պահպանվել են նաև վրացական եկեղեցու փլատակները: Սա երկրի հնագույն շրջաններից մեկն է: Շատ կարևոր է, որ մեր հարաբերությունները զարգանում են տարբեր ուղղություններով»,-հայտարարել է Կիպրոսի խորհրդարանի նախագահը:
Հեղինակ -
Edgar Barsegyan