Կիպրոսում հայտնաբերվել է «Delta»-ի և «Omicron»-ի հիբրիդային շտամը, որը կոչել են «Deltacron»
Կիպրոսում հայտնաբերվել է «Delta»-ի և «Omicron»-ի հիբրիդային շտամը, որը կոչել են «Deltacron»

Կորոնավիրուսի նոր տարբերակ, որը «Դելտայի» և «Օմիկրոնի» հիբրիդն է, հայտնաբերվել է Կիպրոսում 25 հիվանդների զմմման արդյունքում: Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն՝ հենվելով Կիպրոսի համալսարանի կենսաբանական գիտությունների բաժանմունքի աշխատակիցների վրա։

Համալսարանի պրոֆեսոր Լեոնտիոս Կոստրիկիսի խոսքով՝ կորոնավիրուսի նոր տարբերակն ունի 10 տեսակի մուտացիաներ, որոնք մինչ այժմ հայտնաբերվել են միայն Omicron-ում, սակայն Delta տարբերակն ունի նմանատիպ «գենետիկական հիմք»։

Կիպրոսցի գիտնականները կորոնավիրուսի նոր տարբերակն անվանել են «Դելտակրոն»։ Կորոնավիրուսի այս տեսակն ախտորոշված ​​25 անձանցից 11-ը տեղափոխվել են կլինիկաներ։

Պրոֆեսոր Կոստրիկիսի խոսքով՝ դեռ վաղ է խոսել «Դելտակրոնի» վարակման աստիճանի մասին, և արդյոք նա կկարողանա փոխարինել Օմիկրոնին։