Կիպրոսի նախագահը հայտարարել է, որ Կիպրոսը Թուրքիայի դեմ բողոք կներկայացնի ՄԱԿ-ում

14:13, 07.06.2022

Կիպրոսը Թուրքիայի դեմ բողոք կներկայացնի ՄԱԿ-ում, քանի որ կարծում է, որ «Անկարան ցանկանում է լիակատար վերահսկողություն հաստատել կղզու անջատողական հյուսիսի վրա,- ըստ ԶԼՄ-ների՝ ասել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը։

Կիպրոսի նախագահի խոսքով, Թուրքիան կիպրոսցի թուրքերի հետ ֆինանսական օգնության նոր համաձայնագիր է ստորագրել, ինչպես նաև օդային հաղորդակցության փոփոխություններ, ինչը Թուրքիայի ցանկությունների բացահայտ ցուցադրումն է։

Անաստասիադեսը նշել է, որ ինքը նաև դեմ է լինելու Կիպրոսի թուրքական գլխավոր օդանավակայանը որպես ներքին չվերթների երթուղի նշանակելու Թուրքիայի քայլին, ինչը փաստացիորեն այն կվերածի թուրքական օդանավակայանի:

Լրատվամիջոցը գրում է, որ Կիպրոսի թուրքերի առաջնորդ Էրսին Թաթարը հերքել է Անաստասիադեսի հայտարարությունները՝ անվանելով «կիպրացի հույյների քարոզչություն»։ Էրսին Թաթարը նաև ասել է, որ ֆինանսական գործարքը «մեծ նշանակություն ունի» Կիպրոսի թուրքական տնտեսության վերականգնման համար։ Արեւմտյան լրատվամիջոցները գրում են, որ համաձայնագիրը Թուրքիայի քաղաքացիների համար կհեշտացնի կղզում գույք գնելը։

Նմանատիպ