Կիպրոսի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են դուրս եկել Անաստասիադիսը և Մալասը
Էգզիթփոլների տվյալներով՝ Կիպրոսի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ դուրս կգան գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսը և ԱԿԵԼ (Աշխատավոր ժողովրդի առաջադեմ կուսակցություն) կոմունիստական կուսակացության ներկայացուցիչ Ստավրոս Մալասը:
Ընտրատեղամասերի ելքի մոտ նախնական հարցման համաձայն՝ Անաստասիադիսը ստացել է քվեների 38-42 տոկոսը, Մալասը` 27-31 տոկոսը:
Երրորդ տեղում է կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Նիկոլաս Պապադոպուլոսը՝ 21.5-24.5 տոկոսով:
Ազգայնական «Ազգային ժողովրդական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ Քրիստոս Քրիստը կստանա ձայների 4-6 տոկոսը, իսկ Յորգաս Լիլիկասը՝ «Քաղաքացիների դաշինքից»՝ ձայների 1-3 տոկոսը: Մնացած թեկնածուների ստացած ձայները 1 տոկոսից պակաս կլինեն։
Ընդհանուր առմամբ, իրենց թեկնածությունը առաջադրել են ինը թեկնածու։
Հեղինակ -
Edgar Barsegyan