Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում Իսրայելի դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում Իսրայելի դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը տարածում է «Reuters»-ը՝ հենվելով տեղական լրատվամիջոցների վրա։
Ըստ լրատվամիջոցների՝ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։
Ոստիկանությունից հայտնում են, որ պայթյունը տեղի է ունեցել դեսպանատան շենքից մոտ 30 մետր հեռավորության վրա։
Ինչպես գրում է «Reuters»-ը, բերման է ենթարկվել 17-ից 21 տարեկան չորս սիրիացի տղամարդ։ Ոստիկանները ձերբակալվածներից մեկի մեքենայում հայտնաբերել են երկու դանակ և մուրճ։