Կիպրոսի հանրային հեռարձակողի լրագրողը ուղիղ եթերով շնորհակալություն է հայտնել Վրաց լրագրողներին
Կիպրոսի հանրային հեռարձակողի լրագրողը ուղիղ եթերով շնորհակալություն է հայտնել՝ լրագրող Մարյամ Ցարելաշվիլիին և օպերատոր Ակակի Գուրգենիշվիլիին, փայլուն աշխատանքի համար:
Կիպրոսի հանրային հեռարձակողի գլխավոր ՝ PIK ալիքի առավոտյան հաղորդման ժամանակ զրուցել են վրաց նկարահանող խմբի մասին:
ՈՒղիղ միացումը, իրականացվել է տեղական փառատոններից մեկի ժամանակ, որտեղ կիպրոսցի լրագրող Թեոդուլոս Կուլապը, վրաց գործընկերների հետ նշել է նրանց ճանապարհելու արարողությունը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ընկերներին և գործընկերներին Վրաստանից, Մարյամին և Կակոին, նրանք այս պահին գտնվում են հյուրանոցային համարում և պատրաստվում են մեկնել հայրենիք: Նրանք Կիպրոս են այցելել վրաց համայնքի մասին սյուժեներ պատրաստելու նպատակով, սակայն բացի այդ հետաքրքրվել են մեր ազգային հիմնախնդիրներով, իմ ընկերներին մաղթում եմ բարի ճանապարհ»,-ասել է Կուլապը:
Թեոդուլոս Կուլապը ազգային հիմնախնդիր է անվանում Կիպրոսի հակամարտությունը, Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիան, որը միջերկրական ծովի այս կղզում շարունակվում է արդեն 44 տարի: Այս թեմայի շուրջ վրաց լրագրողները աշխատել են Նիկոսիայում, որը այս պահին աշխարհում վերջին կիսված քաղաքն է: Նրանով անցնում է կանանչ գիծ, որը քաղաքը կիսում է մեջտեղից, իսկ երկիրը երկու մասի:
Ռեպորտաժը առաջին ալիքով հնարավոր կլինի դիտել կիրակնօրյա ամփոփիչ հաղորդման ժամանակ, ժամը 21:00-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan