Կիպրոսը վրացիների համար առաջին հերթին եղել է ճանապարհ դեպի սուրբ հող, այս ճանապարհն այսօր հնարավորություն է բացում առևտրի և զբոսաշրջության զարգացման համար. Սալոմե Զուրաբիշվիլի
Ռազմավարական դիրքը, մեծ տնտեսական ներուժը և տնտեսական առաջընթացի համար արված քայլերը պայմանավորում են մեր լիովին իրատեսական պատվախնդրությունը, դառնանք տարածաշրջանային կենտրոն,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Թբիլիսիում անցկացվող Վրաստան-Կիպրոս բիզնես-ֆորումին խոսքով ելույթ ունենալիս:
«Այսօր մենք հյուրընկալում ենք Վրաստան-Կիպրոս առաջին բիզնես-ֆորումը, որի շնորհիվ արվում է ևս մեկ քայլ մեր երկրի առևտրատնտեսական հարաբերությունների խրոացման ուղղությամբ: Վրաստանը կանգնած է Եվրոպայի ճանապարհին և այսքանով, Կիպրոսի հետ, որը Եվրամիության անդամ է, գործընկերության հզորացումը մեր առաջնահերթություն է: Խորը և համընդգրկում ազատ առևտրի տարածքի մասին համաձայնագրով Եվրամիությունը մեզ ընձեռեց լավագույն հնարավորությունը՝ բացել դուռը, որպեսզի ողջ երկրի տնտեսական ներուժը ուղղենք դեպի գլխավոր նպատակը, Եվրամիությանն անդամակցությանը: Այս պայմանագրով առավել շատ է ընդլայնվում ճանապարհը Վրաստան-Կիպրոս տնտեսական հարաբերություններում»,- նշել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Նրա խոսքով, առևտրային պայմանագիրը հիմնական համաձայնագրերից է, որը նպաստում է Վրաստանի և Կիպրոսի միջև տնտեսական հարաբերությունների կայունացմանը:
«Հույս եմ հայտնում, որ ֆորումը կստեղծի հիմք մեր գործընկերության հզորացման համար: Սև ծովի և Կովկասի տրանսպորտային և լոջիստիկ միջանցքի նկատմամբ Եվրոպայի ավելացած հետաքրքրությունը տալիս է նոր հեռանկար և Սև ծովի երկու ափերի միջև հաստատում ֆիզիկական կապ: Ռազմավարական դիրքը, տնտեսական մեծ ներուժը և տնտեսական առաջընթացի համար արված քայլերը պայմանավորում են մեր լիովին իրատեսական պատվախնդրությունը, դառնանք տարածաշրջանային կենտրոն»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:
Սալոմե Զուրաբիշվիլու խոսքով, միջազգային դոնորների և գործընկերի աջակցությամբ, Վրաստանում իրականացվում են ենթակառուցվածքային մասշտաբային նախագծեր:
Վրաստանի նախագահի հայտարարությամբ, անհրաժեշտ է աշխատել Վրաստանից Կիպրոս արտահանումն ավելացնելու ուղղությամբ:
«Սև ծովը մեր հարաբերություններում պատմականորեն ուներ մեծ դեր: Կիպրոսը վրացիների համար առաջին հերթին եղել է ճանապարհ դեպի սուրբ հող: Այս ճանապարհն այսօր նոր հնարավորություններ է բացում առևտրի և զբոսաշրջության մշտական զարգացման համար և ունենք դրա իրական հիմքը: Ծովը մեր լավագույն դաշնակիցն է: Հույս եմ հայտնում, որ այս ֆորումը հնարավորություն կտա, տեսնել մեր համագործակցության ընդլայնման նոր ճանապարհներ՝ բիզնես-կապերի հզորացման համար: Նոր ներդրումային նախագծերի իրականացման համար լավագույն ձևաչափը հենց նման հանդիպումներն են»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: