Կիմ Չեն Ինը ժամանել է Ռուսաստան
Կիմ Չեն Ինը ժամանել է Ռուսաստան

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը այսօր վաղ առավոտյան ժամանել է Ռուսաստան։ «Reuters»-ի փոխանցմամբ՝ այս մասին հարավկորեացի զինվորականները հայտարարել են հերթական ճեպազրույցում։

Հյուսիսային Կորեայի պետական ​​լրատվամիջոցները հայտնում են, որ Կիմ Չեն Ինը Ռուսաստան է մեկնել իր անձնական գնացքով՝ բարձրաստիճան զինվորականների և արտգործնախարարի ուղեկցությամբ։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի փոխանցումը կլինի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձեւերի խախտում, իսկ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը չի բացառում Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը։