Կիմ Չեն Ըն. Հյուսիսային Կորեան պատրաստ է անվերապահորեն աջակցել Մոսկվայի կողմից Ուկրաինայում ձեռնարկվող բոլոր գործողություններին
Հյուսիսային Կորեան պատրաստ է անվերապահորեն աջակցել Մոսկվայի կողմից Ուկրաինայում ձեռնարկվող բոլոր գործողություններին, հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։
Ռոյթերսի տվյալներով՝ Կիմ Չեն Ընը Լավրովի հետ զրույցում նշել է, որ դաշնակիցների կողմից արմատապես փոփոխվող համաշխարհային աշխարհաքաղաքականությանը ի պատասխան ձեռնարկված քայլերը մեծ ներդրում կունենան ամբողջ աշխարհում խաղաղության և անվտանգության ապահովման գործում։
Կիմ Չեն Ընը վերահաստատել է, որ երկիրը պատրաստ է «անվերապահորեն աջակցել և խրախուսել Ռուսաստանի ղեկավարության կողմից ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառը լուծելու համար ձեռնարկված բոլոր միջոցառումները»։
Ռուսաստանի արտգործնախարարը եռօրյա այցով գտնվում է Հյուսիսային Կորեայում։