Կիլաուեա հրաբխի լավան մոտենում է Խաղաղ օվկիանոսին (ֆոտոշարք)

Հավայան կղզիներում շարունակում է ժայթքել Կիլաուեա հրաբուխը: Կրատերից դուրս եկող լավան մոտենում  է Խաղաղ օվկիանոսին: Տարածված լրատվությամբ, օդում ավելացել է թունավոր նյութերի քանակը: Տեղի իշխանությունները բնակիչներին ու զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս չմոտենալ հրաբխի մերձակա շրջաններին:

Կիլաուեան ժայթքել է մայիսի 3-ին: Լավան արդեն ոչնչացրել է 35 տուն: Կղզուց տարհանել են մոտ 10 հազար մարդու: