Կիկեթիում սպանության և հինգ մարդու վիրավորելու մեջ մեղադրվողին որպես խափանման միջոց է սահմանվել ազատազրկումը
Սեպտեմբերի 17-ին Կիկեթիում մեկ անձի սպանության և հինգ մարդու վիրավորելու մեջ մեղադրվող Գելա Նիորաձեին Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից որպես խափանման միջոց է սահմանվել ազատազրկում։
Նշված որոշմամբ դատարանը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը։
Պաշտպանական կողմը մեղադրյալի համար 10.000 լարի գրավ է խնդրել, սակայն դատավորը մերժել է այս միջնորդությունը։
Քննության տվյալներով՝ սեպտեմբերի 17-ին Կիկեթի գյուղում, տան տիրոջ և նրա հյուրերի հետ ծեծկռտուքից հետո մեղադրյալը դեպքի վայր է վերադարձել՝ զինված ավտոմատ հրազենով և, որպես վրեժխնդրության դրդապատճառ, մարմնի տարբեր մասերում վնասվածքներ է հասցրել վեց անձի։ Ստացած վնասվածքների հետևանքով մեկ հոգի մինչ հիվանդանոց տեղափոխվելը մահացել է, իսկ մյուս տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
54-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 19,109-րդ հոդվածի «բ» և «լ» ենթակետերով (երկու և ավելի անձանց դիտավորությամբ սպանության փորձ, որը կատարվել է այլոց կյանքին և առողջությանը դիտավորությամբ վտանգող եղանակով) և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով (ապօրինի զենք-զինամթերք գնել, պահել և կրել), որը նախատեսում է ազատազրկում 16-ից 20 տարի ժամկետով։
Գործով նախնական դատական նիստը նշանակվել էր նոյեմբերի 3-ին ժամը 14:00-ին։