Կիևում Վոլոդիմիր Զելենսկու և Քիթ Քելլոգի համատեղ մամուլի ասուլիսը չի կայացել ամերիկյան կողմի խնդրանքով
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ։ Նրանք բանակցություններից հետո ասուլիս չեն հրավիրել և լրագրողների հարցերին չեն պատասխանել։
Ինչպես ուկրաինական լրատվամիջոցներին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը, հանդիպումից հետո մամուլի համար համատեղ հայտարարությունը չի կայացել ամերիկյան կողմի խնդրանքով։
«Ամերիկյան կողմի խնդրանքով հանդիպման ձևաչափը ներառում է արձանագրային ձայնագրություն և չի ներառում հայտարարություններ կամ հարցեր»,- նշել է նախագահի մամուլի քարտուղարը։
Քեյթ Քելլոգը Կիև է ժամանել փետրվարի 19-ին։ Նա հանդիպել է նաև Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Շիբիգայի հետ։