Կիևում ռուսական անօդաչու թռչող սարքերից բեկորների անկման հետևանքով տուժել է վեց մարդ

16:39, 29.10.2024

Կիևում ռուսական անօդաչու թռչող սարքերից բեկորների անկման հետևանքով տուժել է վեց մարդ։

Այս մասին տեղեկություն է տարածել Կիևի քաղաքապետարանը և արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Գիշերը Ուկրաինայի մայրաքաղաքում ռուսական անօդաչու սարքերի հարձակման պատճառով օդային տագնապ է հայտարարվել երկու անգամ և, ընդհանուր առմամբ, տևել է ավելի քան չորս ժամ։

Անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Կիևի Սոլոմենսկի և Սվյատոշին շրջաններում։ Այրվել է ինը հարկանի շենքի մոտ գտնվող խանութը, այրվել է նաև երեք ավտոմեքենա։ Եռահարկ վարչական շենքի ապակիները կոտրվել են։

Նմանատիպ