Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Ուկրաինայի մայրաքաղաքում պարետային ժամ է հայտարարել։ Նրա խոսքով, պարետային ժամը կգործի տեղական ժամանակով ժամը 22:00-ից 07:00-ն:
«Սա հարկադրական քայլ է, սակայն ներկայիս ռազմական ագրեսիայի և ռազմական դրության պայմաններում դա էական նշանակություն ունի մայրաքաղաքի բնակիչների անվտանգության համար»,- ասել է Կիևի քաղաքապետը։
Կիևի կառավարության տվյալներով՝ պարետային ժամերին հասարակական տրանսպորտը փակ կլինի, թեև մետրոյի կայարանները բաց կլինեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործվեն որպես ապաստարաններ։