Կիևում օդային տագնապի պատճառով ընդհատվել է Ռոբերտա Մեցոլայի և Վոլոդիմիր Զելենսկու մամուլի ասուլիսը
Կիևում օդային տագնապի պատճառով ընդհատվել է Ռոբերտա Մեցոլայի և Վոլոդիմիր Զելենսկու մամուլի ասուլիսը։
Մեցոլան և Զելենսկին Ուկրաինայի նախագահի գրասենյակի բակում լրագրողների առջև համատեղ մամուլի ասուլիս էին անցկացնում, երբ օդային հարվածի ազդանշանները հնչեցին։
Նախագահ Զելենսկին հարցրել է եվրոպացի հյուրին, թե ինչպես է նա զգում, ինչին Ռոբերտա Մեցոլան պատասխանել է, որ այժմ ավելի լավ է հասկանում, թե ինչի միջով են անցնում ուկրաինացիներն ամեն օր։
«Սա է նրանց իրական վերաբերմունքը խաղաղության և նացիզմի դեմ պայքարի նկատմամբ։ Սա է իրականությունը»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի շրջանների մեծ մասում, այդ թվում՝ Կիևում, օդային տագնապ է հայտարարվել։ Ավելի ուշ ահազանգը չեղարկվել է։