Կիևում հրթիռակոծության հետևանքով զոհվել է մեկ մարդ, կան վիրավորներ
Կիևում հրթիռակոծության հետևանքով զոհվել է մեկ մարդ, կան վիրավորներ

Ռուսները հրթիռ են արձակել Կիևի ուղղությամբ. լրատվամիջոցների տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է։

Մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ առավոտյան ռուսները մի քանի հրթիռ են արձակել Կիևի ուղղությամբ, որոնք խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Քաղաքապետը հայտնել է, որ մեկ հրթիռ է ընկել Շևչենկովսկի թաղամասում գտնվող տան վրա, որի ավերակների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։

Կլիչկոյի խոսքով՝ երկու մարդ հոսպիտալացվել է։ Տեղում փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։

«Շևչենկովսկի թաղամասի բնակելի շենքում, որտեղ հրթիռ է ընկել, որոնողա-փրկարարական աշխատանքներ են ընթանում։ Փլատակների տակ մարդիկ կան. Որոշ բնակիչներ տարհանվել են, երկու տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց։ Փրկարարները շարունակում են աշխատանքը, բժիշկները տեղում են»,- գրել է քաղաքապետը։

Միաժամանակ, ըստ լրատվամիջոցների, մանկապարտեզի տարածքում հերթական հրթիռն է ընկել։