Կիևում Գերմանիայի դեսպանատունը վերսկսել է աշխատանքը

12:44, 11.05.2022

Կիևում Գերմանիայի դեսպանատունը վերսկսել է աշխատանքը: Դեսպանությունը տեղեկությունը հրապարակել է «Twitter»-ի իր էջում։

«Մենք վերադարձել ենք, երեկ Գերմանիայի դեսպանատունը վերսկսել է աշխատանքը Կիևում։ Արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը դեսպանատան շենքի դիմաց բարձրացրել է Գերմանիայի դրոշը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ուկրաինա կատարած այցի ընթացքում Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ դեսպանատունը բացվելու է դիվանագետների նվազագույն ներկայացուցչությամբ և աշխատելու՝ սահմանափակ ձևաչափով։

Կիևում Գերմանիայի դեսպանատունը դադարեցրեց աշխատանքը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց անմիջապես առաջ։

Նմանատիպ