Կիևում անհայտ կորած և գերի ընկած զինվորների հարազատները ցույց են անցկացրել
Կիևում անհայտ կորած և գերի ընկած զինվորների հարազատները ցույց են անցկացրել

Կիևում անհայտ կորած և գերի ընկած ուկրաինացի զինվորների և քաղաքացիական անձանց ընտանիքի անդամներն ու հարազատները խաղաղ ցույց են անցկացրել։ Նրանք հավաքվել են Կիևի Ազատության հրապարակում և իշխանություններին և զինվորական հրամանատարներին կոչ են արել ավելի շատ համագործակցել իրենց սիրելիների վերադարձի հարցում։

Համապատասխան տեղեկությունը տարածում է Ուկրաինայի հանրային հեռարձակողը։

Ցուցարարները ձեռքներին բռնած և անհայտ կորած սիրելիների նկարներ էին պահում։ «Վերադարձրեք մեզ մեր հերոսներին»,- վանկարկում էին Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում հավաքված քաղաքացիները։