Կիևում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում է Ուկրաինայի ողջ տարածքում ռուսական օդային հնարավոր հարվածների մասին
Կիևում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում է Ուկրաինայի Անկախության օրը Ռուսաստանի հնարավոր օդային հարձակման մասին։
Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում Ուկրաինայում ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարվածների վտանգը մեծանում է, ինչը կապված է Ուկրաինայի անկախության օրվա՝ օգոստոսի 24-ի հետ։ Հարձակումներ են սպասվում ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը։
Դեսպանատունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս հետևել տեղական լրատվամիջոցներին, ապաստան փնտրել և անմիջապես ապաստան գնալ օդային հարվածի դեպքում, իսկ արտակարգ իրավիճակների դեպքում հետևել Ուկրաինայի պաշտոնյաների ցուցումներին։