Կիևի վրա Ռուսաստանի կողմից անօդաչու սարքերով հարձակման հետևանքով վնասվել է Էստոնիայի դեսպան Անելի Կոլկայի բնակելի շենքը
Կիևի վրա Ռուսաստանի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է բարձրահարկ բնակելի շենքը, որում գտնվում էր Էստոնիայի դեսպան Անելի Կոլկայի նստավայրը։ Այս մասին սոցցանցում տեղեկություն է տարածում Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան։
Ցահկնան գրում է, որ դեսպանը չի տուժել։
«Ոչ ոք անվտանգ չի լինի Ուկրաինայում, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցնել իր ագրեսիան: Ուկրաինային անհրաժեշտ է ավելի շատ հակաօդային պաշտպանություն՝ իր քաղաքացիներին պաշտպանելու համար: Պետք չէ սրա հետ հաշտվել»,- գրում է Մարգուս Ցահկնան։