Կիևի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է տասի, առնվազն 35 մարդ վիրավորվել է
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է տասի։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ տուժել է առնվազն 35 մարդ։
Հրթիռակոծության հետեւանքով մայրաքաղաքի յոթ թաղամասերում ավերածություններ եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վնաս է նկատվել։ Վնասվել է մանկական հիվանդանոցի շենքը և բնակելի տունը։ Մինչ այժմ շարունակվում է փլատակների տակ մնացած մարդկանց դուրս բերելու գործողությունը։ Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոյի խոսքով՝ մանկական հիվանդանոցի վերակենդանացման սենյակները, վիրահատական և ուռուցքաբանական բաժանմունքները վնասվել են։
Այսօր Ռուսաստանը 40 հիպերձայնային հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի մի քանի քաղաքների վրա։