Կիևի վրա ռուսական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, 117 մարդ վիրավորվել է
Կիևի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 117-ի։ Զոհվել է 27 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Այս մասին տեղեկություն է տարածում ՏԻՄ-ը։
Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարները, մոբիլիզացվել է հատուկ տեխնիկա։
Սակայն ռուսական կողմի զանգվածային հարձակումների արդյունքում Դնեպրոպետրովսկի մարզում զոհվել է առնվազն 11, վիրավորվել՝ 64 մարդ։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ զանգվածային հարձակման ժամանակ ռուսները կիրառել են 38 տարբեր հրթիռներ, նոր հիպերձայնային զինատեսակներ, այդ թվում՝ «Կինժալ» և «Իսկանդեր Էմ» բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև «Զիրկոն», «Խ-101», «Կալիբր», «Խ -22» տիպի հրթիռներ։