Կիևի վրա ռուսական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, 72 մարդ վիրավորվել է
Կիևի վրա ռուսական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, 72 մարդ վիրավորվել է

Կիևի վրա ռուսական հարձակումների արդյունքում զոհերի թիվը հասել է 22-ի, 72 մարդ վիրավորվել է։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցի՝ այսօրվա զանգվածային հարձակման ժամանակ ռուսները կիրառել են 38 տարբեր հրթիռներ, նոր հիպերձայնային զինատեսակներ, այդ թվում՝ «Կինժալ» և «Իսկանդեր Էմ» բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև «Զիրկոն», «Խ-101», «Կալիբր», «Խ-22» տիպի հրթիռներ։

Պաշտպանության փորձագետները նշում են, որ ռուսներն օգտագործել են իրենց մոտ եղած գրեթե բոլոր տեսակի հրթիռները։

Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն հայտնել է, որ ռուսական հրթիռային հարձակման հետեւանքով «Օխմատդիտ» մանկական հիվանդանոցում լույս, թթվածին ու ջուր չկա։

Լիաշկոն նշել է, որ ռուսական ահաբեկչության հետեւանքով վնասվել է «Օխմաթդիթ» հիվանդանոցի հինգ շենք եւ մանկական սրտային վիրաբուժության կենտրոնի մեկ շենք։