Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն ինը, վիրավորվել՝ 68 մարդ
Ռուսաստանը լայնածավալ հարձակում է իրականացրել Կիևի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ, վիրավորվել՝ 68-ը։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են, որ հարձակումը ավերել և վնասել է բնակելի շենքեր, և որ մարդիկ կարող են լինել փլատակների տակ։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարական խմբեր, որոնողական-փրկարարական աշխատանքներ են իրականացվում։ Ինչպես հայտնի է, աշխատանքներ են ընթանում Կիևի հինգ շրջաններում։