Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել։
Ռուսաստանը մայրաքաղաքի վրա բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել։ Դատախազությունը հայտնել է, որ վիրավորների թվում հինգ անչափահաս և երկու մանկահասակ երեխա կա։
Հարձակումների թիրախում են հայտնվել Գոլոսեևի, Օբոլոնի, Պեչերսկի, Սվյատոշինի և Դնեպրի շրջանները։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը նույնպես դատապարտել է հարձակումը։ Անդրեյ Շիբիգայի խոսքով՝ ռուսական հարձակումը դաժան էր։