Կիևի վրա հրթիռային հարձակում է իրականացվել։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քաղաքում առնվազն երկու պայթյուն է լսվել։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն քաղաքացիներին կոչ է անում գնալ ապաստարաններ։
Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ հրթիռային հարձակման հետևանքով հրթիռի բեկորներն ընկել են Կիևի Պեչերսկի շրջանում։ Տունը վնասվել է։ Տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները։
Բացի այդ, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով տուժել է չորս մարդ, այդ թվում՝ 16-ամյա մի աղջիկ։