Կիևի ուղղությամբ հրթիռակոծություն է իրականացվել, ինչի հետևանքով 23 մարդ վիրավորվել է
Կիևի ուղղությամբ հրթիռակոծություն է իրականացվել, ինչի հետևանքով 23 մարդ վիրավորվել է։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ վնասվել է մանկական հիվանդանոցն ու բնակելի շենքը։
«11 տուժած հոսպիտալացվել է մայրաքաղաքի հիվանդանոց, իսկ 12-ին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել»,- ասել է Կլիչկոն։
Լրատվամիջոցների տվյալներով՝ քաղաքի հակաօդային պաշտպանությունն այս շաբաթ ակտիվացել է երկրորդ անգամ։