Կիևի ռազմավարական արդյունաբերության նախարարը նշում է, որ անցյալ տարի Ուկրաինան երեք անգամ ավելացրել է զենքի արտադրությունը
Անցյալ տարի Ուկրաինան եռապատկել է զենքի արտադրությունը։ Այս մասին հայտարարել է Կիևի ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
Կամիշինի խոսքով՝ Կիևը ուղիներ է փնտրում զենքի ներքին արտադրությունն էլ ավելի ամրապնդելու համար։
Համաժողովի ընթացքում Կիևի ռազմավարական արդյունաբերության նախարարը հայտարարել է նաև, որ պաշտպանական հզորացման աշխատանքներում ներգրավված են 100 պետական և 400 մասնավոր ընկերություններ։
«Այս տարի Ուկրաինան նախատեսում է զգալիորեն մեծացնել զինամթերքի արտադրությունը»,- ասել է Կամիշինը։
Միաժամանակ, Ուկրաինայի թվային զարգացման նախարար Միխայլո Ֆեդորովը հայտնել է, որ ինքնաթիռների 90 տոկոսը պատրաստված է մարտի դաշտում։