Կիևի ոստիկանությունը խոչընդոտել է Սաակաշվիլիի կողմնակիցներին «Մայդանում»  տեղադրել բեմ
Կիևի ոստիկանությունը խոչընդոտել է Սաակաշվիլիի կողմնակիցներին «Մայդանում»  տեղադրել բեմ

Կիևի ոստիկանությունը խոչընդոտել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին «Մայդանում»  տեղադրել բեմ: Այս մասին ուկրաինական մամուլը գրել է «Նոր ուժերի միություն» կուսակցության անդամ Յուրի Դերևյանկոյի լրատվությանը հենվելով:

Նրա խոսքերով անկախության հրապարակի տարածքում, որտեղ պետք է անց կացվի Միխեիլ Սաակաշվիլիի բողոքի ցույցը, ոստիկանները մոբիլիզացվել են առավոտից:

Ինչպես հայտարարել է պատգամավորը, ցույցը արտոնված է և իրավապահների նման գործողությունները անօրեն են:

Իր հերթին իրավապահ մարմիններում հայտարարել են, որ ցուցարարները բեմի տեղադրմամբ խոչընդոտելու էին փողոցներից մեկի վրա երթևեկությանը:

Ինչպես իր ֆեյսբուքի էջում գրել է Միխեիլ Սաակաշվիլին, ցույցը սկսվելու է Թբիլիսիի ժամանակով ժամը 14:00-ին: