Կիևի մոտ վիրավորվել է Fox News-ի լրագրողը
Կիևի մոտ վիրավորվել է Fox News-ի լրագրողը

Կիևի մոտ վիրավորվել է ամերիկյան «Fox News» հեռուստաընկերության լրագրողը։ Այս մասին հայտնել է «Fox News»-ի հաղորդավարը։ Նա չի նշել վիրավորի անունը կամ վիճակը։

Մի քանի ժամ առաջ Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան հայտնել էր, որ Ուկրաինայում վիրավորվել է բրիտանացի լրագրող։ Նրա խոսքով՝ թղթակիցը ստորին վերջույթների վնասվածք ունի և վերակենդանացման փուլում է։