Ամբողջ գիշեր Կիևի մի քանի թաղամասերում կրակոցներ են լսվել։ Այդ մասին տեղից հայտնում են Վրաստանի Առաջին ալիքի լրագրողները։
Կիևի քաղաքապետարանի տվյալներով՝ քաղաքում դիվերսիոն խմբեր են եղել և մարտեր էին ընթանում։ Զինված ուժերը հայտնում են, որ դիվերսիոն խմբերը վնասազերծվել են։ Ժիտոմիրի մայրուղուց հարձակման փորձ է եղել, սակայն այն հետ է մղվել։ Նաև կրակոցներ են հնչել Բոգդան Խմելնիցկի փողոցում։
Մարտեր են տեղի ունեցել նաև Կիևի կենդանաբանական այգու մոտ և այժմ տեղում հրդեհներ են։
Իշխանությունը կոչ է անում քաղաքացիներին դուրս չգալ փողոց, մնալ տներում կամ ապաստարաններում: Բացի այդ, չմոտենան պատուհաններին:
Միաժամանակ, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնում է, որ այսօր առավոտվա դրությամբ ավելի քան 3,5 հազար ռուս զինծառայող է սպանվել, մոտ 200-ը գերի է ընկել։